Վաղ տարիքից երեխային սեռական կրթություն տալով՝ կխեղենք նրա հոգեկան աշխարհը (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի հյուրն է բժիշկ-սեքսոլոգ Նարինե Ներսիսյանը, որի հետ խոսեցինք Հայաստանում սեռական դաստիարակության անհրաժեշտության և վտանգների մասին։

Վերջերս ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում պատգամավորները դրական եզրակացություն տվեցին «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացնելու մասին» հարցին: Կոնվենցիան հայտնի է որպես  Լանզարոտեի կոնվենցիա:

Փաստաթղթի վավերացմամբ ՀՀ-ը կստանձնի պարտավորություն` ձեռնարկելու անհրաժեշտ օրենսդրական և այլ միջոցառումներ երեխաների սեռական շահագործման ու սեռական բռնության բոլոր ձևերը կանխարգելելու և դրանցից պաշտպանելու համար: Սակայն մասնագետի կարծիքով այն, ինչ նախատեսում է կոնվենցիան երեխաների սեռական դաստիարակության մասով, վտանգավոր է, քանի որ դեռ վաղ տարիքից նրանց ծանոթացնում են սեռական կյանքի մասին, ինչը կարող է խեղել երեխայի հոգեկան աշխարհը։

Մանրամասները՝ տեսանյութում