Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի միջև տեղի ունեցած միջադեպի նյութերը փոխանցվել են ՀՔԾ
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և «Ադեկվադ» նախաձեռնության համահիմնադիր Արթուր Դանիելյանի միջև տեղի ունեցած միջադեպի նյութերը փոխանցվել են Հատուկ քննչական ծառայություն: Այս մասին ապրիլի 30-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
«Քրեադատավարական գործընթացը սկսվել է արդեն: Անձինք հաղորդումներ են տվել ոստիկանության բաժնում: Իմ կողմից հանձնարարվել է, որպեսզի այդ նյութերը փոխանցվեն Հատուկ քննչական ծառայություն, և դատավարական հետագա ընթացքն այդ դեպքի հետ կապված կտրվի ՀՔԾ-ի կողմից»,- ասաց Դավթյանը: