Հանդիպել են Արայիկ Հարությունյանն ու Մասիս Մայիլյանը

Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանը հանդիպում է ունեցել Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Հանդիպման մասին Արայիկ Հարությունյանը գրել է.

«Այսօր հանդիպել եմ Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։

Քննարկել ենք Արցախի ներքին և արտաքին քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր: Մտքեր ենք փոխանակել մեր երկրի առջև ծառացած մարտահրավերներին արդյունավետորեն դիմակայելու հնարավոր ուղղությունների շուրջ։

Երկուստեք կարևորել ենք վերջին տարիներին արտաքին քաղաքական բնագավառում արձանագրված ձեռքբերումների շարունակականությունն ապահովելու անհրաժեշտությունը»։