Չէ՞ որ բոլորս հասկանում ենք. ազերի-թուրքը միևնույն է՝ թուրք, ամենալայն առումներով

Մինչ ամբողջ երկիրը զբաղված է տարատեսակ ներքաղաքական, ոչ ստանդարտ և գռեհիկ (մեղմ ասած) եռուզեռով, արցախյան ուղղությամբ իրավիճակը աստիճանաբար լարվում է։

Ադրբեջանական կողմը փաստացի փորձում է կտրուկ լարել իրավիճակը՝ օգտագործելով թե՛ դիվանագիտական խողովակները, (ադրբեջանական ԱԳՆ-ի ղեկավարի մակարդակով հնչեցնելով պատերազմը վերսկսելու ակնհայտ սպառնալիքներ) և թե՛ Արցախի-Հայսատանի և Ադրբեջանի սահմանի երկայնքով՝ հրահրելով ռազմական բախումներ։ Միայն վերջին ժամանակահատվածում գրեթե երեք անգամ աճել է գնդակոծությունների ինտենսիվությունը, և, օրինակ, այսօր ազերիները կիրառել են նաև ականանետեր։

Այս զարգացումների վերլուծությունը ցույց է տալիս, որ ազերիները մի կողմից փորձում են ռազմական լարվածության ներքո լուծել իրենց հասարակության մեջ սոցիալական դժգոհության խնդիները՝ շեղելով իրենց ցեղակիցներին «հայկական վտանգի» ուղղությամբ, մյուս կողմից ազերիները իրենց գնահատմամբ հաշվարկել են, որ հաշվի առնելով միջազգային կոնյուկտուրան՝ հիմա ոչ ոք (խոսքը խոշոր միջազգային քաղաքական կենտրոնների մասին է) «ուշադրութուն» չի դարձնի հերթական լարվածության փաստի վրա։

Իհարկե, կան նաև այլ հարակից կարևոր գործոններ, սակայն դրանց մասին կխոսենք հետո…

Հիմա մեզ պետք է հասկանալ, որ մենք պետք է անպայման կոշտ պատասխան տանք՝ թե՛ դիվանագիտական, թե՛ ռազմական գործիքները համադրելով իրար հետ և գործելով շատ արագ, շատ համառ և շատ ներդաշնակ՝ ստեղծվող իրավիճակին։

Մի խոսքով, չենք թուլանում, չէ՞ որ բոլորս հասկանում ենք, ազերի_թուրքը միևնույնն է մնում է՝ թուրք, ամենալայն առումներով։

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից

Մինչ ամբողջ երկիրը զբաղված է տարատեսակ ներքաղաքական, ոչ ստանդարտ և գռեհիկ (մեղմ ասած) եռուզեռով, արցախյան ուղղությամբ…

Опубликовано Arman Abovyan Среда, 29 апреля 2020 г.