ԱԱԾ-ում կորոնավիրուսով վարակվածության 16 դեպք է գրանցվել, 3-ն առողջացել են

Ազգային անվտանգության ծառայությունում կորոնավիրուսի 16 հաստատված դեպք է արձանագրվել, որից երեքն արդեն առողջացել են, իսկ 13-ը գտնվում են հսկողության տակ։ NEWS.am-ի տեղեկացմամբ, լուրը հաստատել են ԱԱԾ լրատվության ծառայությունից։

ԱԱԾ-ից հայտնել են նաև, որ 13 անձանցից որևէ մեկի մոտ բարդացում չկա։