ԱԻՆ-ը օդանավ չունի․ նախարարությունը հերքում է տարածված տեղեկությունները

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը հաղորդագրություն է տարածել տարածվող տեղեկությունների վերաբերյալ, թե ապրիլի 25-ին Ռուսաստանի Դաշնությունում ձերբակալված տրանզիտային օդանավը պատկանում է ՀՀ ԱԻ նախարարությանը։

«Զանգվածային լրատվական միջոցներով, վկայակոչելով ռուսական աղբյուրները, տեղեկություններ են տարածվում, որ ապրիլի 25-ին Ռուսաստանի Դաշնությունում ձերբակալված տրանզիտային օդանավը պատկանում է ՀՀ ԱԻ նախարարությանը:

Տեղեկացնում ենք, որ Արտակարգ իրավիճակների նախարարությունն օդանավ չունի»,- գրված է հայտարարության մեջ: