Ի՞նչ հարցեր են քննարկել Արայիկ Հարությունյանն ու Սամվել Բաբայանը

Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի հետ: Հանդիպման մանրամասները ներկայացրել է Արայիկ Հարությունյանը, ֆեյսբուքյան իր էջում մասնավորապես գրել է.

«Հարգելի’ հայրենակիցներ

Քաղաքական խորհրդակցությունների շրջանակներում այսօր հանդիպել եմ «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի հետ։

Կառուցողական քննարկում ենք ծավալել քաղաքական հնարավոր համագործակցության և այդ համատեքստում մեր ծրագրային հիմնադրույթների համադրելիության շուրջ։ Արցախի խաղաղ և կայուն զարգացման գործում երկուստեք կարևորել ենք ներքին միասնականությունն ու առկա մարտահրավերներին համընդհանուր ջանքերով դիմագրավումը։

Պայմանավորվածություն ենք ձեռք բերել առաջիկայում շարունակել խորհրդակցությունները»: