ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբը մեկնել է «Էրեբունի» բժշկական կենտրոն՝ Արթուր Դանիելյանին տեսակցելու նպատակով

Ահազանգի հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման մեկ խումբ գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնում՝ Արթուր Դանիելյանին տեսակցելու նպատակով և ևս մեկ խումբ մեկնել է Կենտրոնականի բաժին՝ այդ գործի հետ կապված ևս 2 անձի տեսակցելու համար:

Նշենք, որ մամուլում լուր էր տարածվել, որ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը փողոցում հարձակվել է «Ադեկվադ» միաբանության համահիմնադիր Արթուր Դանիելյանի վրա:

Կոնստանտին Տեր-Նակալյանը ուղիղ եթերում տեղեկացրել էր, որ Արթուր Դանիելյանը ձերբակալված է: Ավելի ուշ նա նշեց, որ Դանիելյանին տեղափոխում են «Էրեբունի» ԲԿ, քանի որ ոստիկանությունում պարզվել է, որ նա ունի վիրահատության կարիք: