Իսագուլյանը՝ Հոկտեմբերի 27-ի, Մարտի 1-ի և 2018 թ․ հեղափոխության կապի մասին (տեսանյութ)

Օրերս ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, թե Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներն այժմ ակտիվորեն քննարկում են Արցախյան խնդրի կարգավորման նախագծեր, պնդելով, որ քննարկումների հիմքում խնդրի փուլային կարգավորման սկզբունքներն են: Սա սառը ցնցուղ էր հայ հասարակության համար, ադրբեջանական կողմը Մամեդյարովի գլխավորությամբ հաստատեց այդ տեղեկատվությունը, հավելելով՝ որ 2019 թվականի ապրիլից ի վեր բանակցությունների սեղանին դրված է Արցախյան հիմնախնդրի կարգավորման փուլային տարբերակը, հայաստանյան կողմը կցկտուր արձագանք տվեց՝ ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց։ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը նշել է, որ 2018 թվականից  ի վեր Հայաստանը չի վարում բանակցություններ, որոնք հիմնված կլինեն փուլային կարգավորման վրա։

Լավրովի հայտարարության մասին զրուցեցինք «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի հետ, որն այդ հայտարարությունը համարեց փրկություն հայ ժողովրդի համար, այսինքն՝ Լավրովը բացահայտեց, թե իրականում ի՞նչ է դրված բանակցությունների սեղանին, որն այդքան «հմտորեն» թաքցնում են հայաստանյան իշխանությունները։

Մանրամասները՝ տեսանյութում