Վրաստանում մինչև տարեվերջ պարտադիր կպահպանվեն մի շարք սահմանափակումներ

«Մի շարք սահմանափակումներ կմնան մինչև տարեվերջ: COVID-19-ը դեռևս անհայտ վիրուս է, ոչ ոք չգիտի, թե ինչպես այն իրեն կպահի, հետևաբար, սահմանափակումների թուլացումը չպետք է ընկալվի այնպես, որ կյանքը կարելի է շարունակել նախկին ռեժիմով… Մի շարք սահմանափակումներ, անշուշտ, կմնան մինչև տարեվերջ՝ ձեռքերը հաճախակի լվանալը, փակ տարածքներում դիմակներ կրելը, մարդկանց հավաքները և այլն»,- «Սպուտնիկ Գրուզիայի» տեղեկացմամբ ասել է Գամկրելիձեն:

«Հասարակական իմունիտետը ձևավորվում է երկու բանի շնորհիվ՝ բնակչության 60-70%-ը պետք է վարակվի այս  հիվանդությամբ կամ պետք է պատվաստանյութ ունենանք»,- բացատրել է Գամկրելիձեն:

Ըստ նրա՝ «Մնա տանը» հիմնական կարգախոսներից մեկը շուտով կփոխարինվի «Սովորե՛ք ապրել կորոնավիրուսի հետ» կարգախոսով: