Շղթայական ձերբակալություններ Ադրբեջանում. հինգ շրջանների ղեկավարներ են ձերբակալվել

Ադրբեջանի պետական անվտանգության կազմակերպությունը գործողություն է իրականացրել երկրի Բիլյասուվարի շրջանային վարչակազմի շենքում։ Շենքը շրջապատել են ոստիկանության մի քանի շարքով կանգնած խմբերը։

Մամուլին հասած տեղեկությունների համաձայն՝ ձերբակալվել են Բիլյասուվարի շրջանի ղեկավարն ու նրա մի քանի տեղակալները։ Նշված է նաև, որ  2011 թվականից շրջանի գործադիր իշխանության ղեկավարը Մահիր Գուլիեւն է: Պետանվանգության ծառայությունը դեռ չի մեկնաբանել գործողությունների բնույթը կամ մեղսագրվող արարքները։ Իսկ մամուլում տեղեկացնում են, որ պաշտոնյան հազարավոր հեկտարներով տարածք է յուրացրել, որտեղ զբաղվել է ձմերուկի և սխտորի մշակմամբ։

Ադրբեջանական մամուլը ուշադրություն է հրավիրում, որ շրջանների ղեկավարների ձերբակալությունները արդեն շղթայական են դարձել․ սա հինգերորդ դեպքն է վերջին շրջանում։