Դանիել Օրտեգան Հայոց ցեղասպանությանն առնչվող հայտարարություն է տարածել

Մեքսիկայում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ Կենտրոնամերիկյան խորհրդարանի արտաքին հարաբերությունների և միգրացիոն հարցերի հանձնաժողովի նախագահ Դանիել Օրտեգան հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի առթիվ՝ ճանաչելով և դատապարտելով Օսմանյան Թուրքիայում հայերի դեմ իրականացված այդ ծանրագույն ոճրագործությունը։

Կենտրոնամերիկյան խորհրդարանն ստեղծվել է 1991 թվականին, կենտրոնակայանը Գվատեմալայի մայրաքաղաք Գվատեմալան է։ Մաս է կազմում Կենտրոնամերիկյան պետությունների ինտեգրացիոն համակարգի։

Միապալատ օրենսդիր մարմինը բաղկացած է անդամ-պետությունների (Գվատեմալա, Սալվադոր, Հոնդուրաս, Նիկարագուա, Պանամա, Դոմինիկյան Հանրապետություն) 120 պատվիրակներից։