Արտակարգ դրությունը կավարտվի, բայց մինչև տարեվերջ Կառավարությունը ինչ միջոցառում կուզի՝ կանի (տեսանյութ)

Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն անդրադառնալով  «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին փոփոխությունների նախագծի փաթեթին՝ նշեց. «Երբ մենք ասում ենք գերազանցման սահմանափակումը հանում ենք և հնարավորություն ենք տալիս կառավարությանը գերազանցելու անսահման հնարավորություն, դա այդպես էլ կա, այո, պակասուրդի սահմաներում, որը ավելացվել է: Յուրաքանչյուր միջծրագրային փոփոխության դեպքում, գործող ծրագրերի միջև փոփոխություն անելու հնարավորություն ունի կառավարությունը մինչև 3% սահմաններում: Հիմա այս նախագծով մենք ավելացրել ենք պակասուրդը և Կառավարությունը կարող է կատարել միջծրագրային փոփոխություններ՝ առանց սահմանափակման, այսինքն մինչև այդ կարող էր մինչև 3% սահմանափակումը, հիմա այն չկա: Արտակարգ դրությունը կավարտվի, բայց այս կարգավորումը կմնա և մինչև տարվա վերջ Կառավարությունը ինչպիսի միջոցառում կուզի՝ կանի»:

Մանրամասները՝ տեսանյութում