ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն անցկացրել է խորհրդակցություն

Ապրիլի 28-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի հետ: Այս մասին տեղեկացրել է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

ԶՈՒ ԳՇ պետին զեկուցվել է զինված ուժերի հաստիքային կառուցվածքի կատարելագործման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը:

Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը հանձնարարականներ է տվել հետագա աշխատանքների կազմակերպման և հաստիքային հաշվեցուցակների արդիականացման ուղղությամբ: