Ռուսաստանի ու Թուրքիայի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն և Ռուսաստանի պաշտոնակից Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին տեղեկացրել է «ՌԻԱ Նովոսին»:

Նշվում է, որ հեռախոսազրույցի ժամանակ քննարկվել են կորոնավիրուսի դեմ պայքարի ու տարածաշրջանային զարգացումների մասին հարցեր։

Զրույցի մասին այլ մանրամասներ հայտնի չեն, բայց հատկանշական է, որ այն տեղի է ունեցել լիբիական հակամարտության թարմ զարգացումների համապատկերին։

Լիբիայի ազգային բանակի հրամանատար, հակամարտող կողմերից մեկի առաջնորդ Հալիֆե Հաֆթարը հայտարարել է երկրի իշխանությունը բանակի ձեռքը վերցնելու մասին։

Հիշեցենք, որ Թուրքիան ուղղակիորեն, իսկ Ռուսաստանն անուղղակիորեն ներգրավված են լիբիական հակամարտության մեջ։