Տնտեսական ակտիվության ցուցանիշը 2019 թվականին կազմել է 11,2%. ԱՀ ֆինանսների նախարար

ԱՀ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանն այսօր կայացած կառավարության նիստին ներկայացրել է «Արցախի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությանը հավանություն տալու մասին» կառավարության որոշման նախագիծը:

Ա. Հարությունյանը, ներկայացնելով 2019 թվականի պետական բյուջեի կատարման մասին, տարեկան հաշվետվությունը` նախ անդրադարձել է ընթացիկ տարում ձևավորված տնտեսական միջավայրին և որոշ մակրոտնտեսական ցուցանիշների:

Նրա խոսքով՝ 2019 թվականի արդյունքներով՝ անվանական արտահայտությամբ համախառն ներքին արդյունքը կազմել է 342.5 մլրդ դրամ (2018 թվականին` 310.3 մլրդ դրամ), ապահովելով 10.3 % տնտեսական աճ` 0.1 տոկոս դեֆլյատորի պայմաններում, իսկ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 11.2 %: Նրա խոսքով՝ 2019 թվականի արդյունքներով՝ անվանական արտահայտությամբ համախառն ներքին արդյունքը կազմել է 342.5 մլրդ դրամ (2018 թվականին` 310.3 մլրդ դրամ), ապահովելով 10.3 % տնտեսական աճ` 0.1 տոկոս դեֆլյատորի պայմաններում, իսկ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 11.2 %: Նման բարձր աճի տեմպի համար հիմք է հանդիսացել նյութական արտադրության ճյուղերի, մասնավորապես՝ արդյունաբերության ոլորտի ավելացված արժեքի աճը, որն ապահովել է տնտեսական աճի 4.4 տոկոսային կետը:

«Մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կազմել է 2 մլն 307.6 հազար դրամ կամ 4,803 ԱՄՆ դոլար` նախորդ տարվա 2 մլն 103.3 հազար դրամի կամ 4,354.7 ԱՄՆ դոլարի դիմաց: Նյութական արտադրության հիմնական ոլորտներում արձանագրվել են հետևյալ ցուցանիշները. արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 165 մլրդ դրամ` 2018 թվականի համեմատ՝ իրական արտահայտությամբ աճելով 40.1 տոկոսով, շինարարության ծավալը կազմել է շուրջ 64.6 մլրդ դրամ` ապահովելով 23.1 տոկոս աճ, գյուղատնտեսական արտադրանքի ծավալը կազմել է 70.6 մլրդ դրամ ՝նախորդ տարվա 74,1 մլրդ.դրամի դիմաց, կամ նվազել է շուրջ 4,7 տոկոսով: 2019 թվականի միջին ամսական անվանական աշխատավարձը 2018 թվականի նկատմամբ աճել է 8.9 տոկոսով և կազմել 175,522 դրամ (նախորդ տարի 161,181 դրամ): Արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2019 թվականին կազմել է 656.1 մլն ԱՄՆ դոլար` 2018 թվականի համեմատ ապահովելով 18.2 տոկոս աճ: Ապրանքների ներմուծման ծավալն աճել է 5.7 տոկոսով` կազմելով 373.1 մլն ԱՄՆ դոլար, արտահանման ծավալն աճել է 40.1 տոկոսով և կազմել 283մլն ԱՄՆ դոլար: Գնաճը 2019 թվականին կազմել է 0.7 տոկոս: Անցած տարվա պետական բյուջեով պլանավորված 59 մլրդ 700 մլն դրամ սեփական եկամուտների դիմաց փաստացի մուտքերը կազմել են 60 մլրդ 135 մլն դրամ կամ ծրագրված ցուցանիշը կատարվել է 100.7 տոկոսով, որն իր հերթին 10.8 տոկոսով կամ 5 մլրդ 852.9 մլն դրամով ավել է 2018 թվականի փաստացի հավաքագրված եկամուտներից: Նախատեսված 58 մլրդ 814.8 մլն դրամ հարկային եկամուտների և պետական տուրքի գծով պետական բյուջե է մուտքագրվել 59 մլրդ 231.8 մլն դրամ կամ պլանավորված ցուցանիշը կատարվել է 100.7 տոկոսով»,- մանրամասնե է նախարարը:

Ըստ Ա. Հարությունյանի՝ 2019 թվականին Հայաստանի Հանրապետությունից ստացված բյուջետային վարկի գումարը կազմել է 57 մլրդ 847 մլն դրամ:

Նա կարևորել է այն փաստը, որ պետական բյուջեի սեփական եկամուտները, ինչպես անցած տարի, այս տարի ևս գերազանցել են Հայաստանի Հանրապետությունից ստացված բյուջետային վարկի գումարի չափը: Արցախի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի փաստացի ծախսերը կազմել են 111 մլրդ 818.7 մլն դրամ` ապահովելով պլանավորված ցուցանիշի 96 տոկոսը: Նա նշել է, որ կառավարության կողմից նախանշված հիմնական ծախսային գերակայությունները, որոնք նախատեսվել են 2019 թվականի պետական բյուջեով, համապատասխանում են այն առաջնահերթություններին, որոնք ամրագրված են Արցախի Հանրապետության 2019-2021 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրում: