Քննադատությունները, որ հնչեցնում եք, շատ տարբեր են. մեկի տակ կա հոգատարություն, մյուսի տակ՝ թույն (տեսանյութ)

Ազգային ժողովում մեկնարկել է արտահերթ նիստը: Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգում «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին, «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին,  Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն է:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանն անդրադառնալով ընդիմադիր գործընկերների քննադատություններին՝ նշեց. «Պառլամենտի վերահսկողական գործիքակազմը այս տարվանից հետո ավելանալու է, այլ բան է, թե որքանով նույն մեր վրդովված և պահանջատեր ընդիմադիր գործընկերները կօգտվեն այդ գործիքակազմից»: Մխիթար Հայրապետյանը հավելեց. «Կառավարրությունը գիտակցում է, որ դժվարին ժամանակներում ենք: Ստեղծված իրավիճակում առավելագույնը արվում է: Այն քննադատությունները, որ դուք հնչեցնում եք, շատ տարբեր են. մեկի քննադատության տակ կա հոգատարություն, մյուսի տակ՝ թույն»:

Մանրամասները՝ տեսանյութում