Երկրի խնայողությունները պահել, սպասել, որ սաղ սովի մատնվեն, հետո հանել ծախսել՝ շատ ուշ է լինելու (տեսանյութ)

ՀՀ Ազգային ժողովում մեկնարկել է արտահերթ նիստը: Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգում «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին, «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին,  Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթներն են:

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ԱԺ ամբիոնից ասաց. «Այո, Հայաստանի Հանրապետությունը հարուստ երկիր չէ, բայց մեր բախտը բերել է, մենք ունենք խնայողություններ, այս խնայողությունները պահել, սպասել, որ սաղ սովի մատնվեն, հետո հանել ծախսել՝ շատ ուշ է լինելու: Պետք է ժամանակին հանել և ծախսել այդ փողը, սրսկել տնտեսության մեջ, և սա է միակ ճանապարհը, որ կարող ենք դուրս գալ այս վիճակից»:

Մանրամասները՝ տեսանյութում