Այն չափորոշիչները, որ ձևավորվել են, նման է դեզի մեջ ասեղ ման գալուն, որը գրեթե անհնար է գտնել (տեսանյութ)

ՀՀ Ազգային ժողովում մեկնարկել է արտահերթ նիստը: Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգում «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին, «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին,  Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն է:

ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի արտահերթ նիստում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, «Հայաստանի Հանրապետության 2020 թվակաի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկմանը դիմելով  ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին՝ ասաց. «Դուք խորհրդարանից ուզում եք, որ ամբողջ տարին չգաք խորհրդարան բյուջեի փոփոխությունների համար և գաք միայն դեֆիցիտի պարագայում: Խորհրդարանի պատգամավորները կարծիք չասե՞ն բյուջեի ծախսերի վերաբերյալ: Այդ մի կարծիքն ասելու հնարավորությունն է մնացել, այդ իրավունքից այս պահին այս փաթեթով առաջարկում եք, որ խորհրդարանն ինքը իրեն զրկի»:

Խոսելով կառավարության սոցիալական ծրագրերի հասցեականությունից, Էդմոն Մարուքյանը նշեց. «Այն չափորոշիչները, որ ձևավորվել են, նման է դեզի մեջ ասեղ ման  գալուն, որը գրեթե անհնար է գտնել, և այդ պրոցեդուրայի պատճառով հազարավոր կարիքավոր ընտանիքներ դուրս են մնացել ձեր կառավարության 14 ծրագրերից»:

Մանրամասները՝ տեսանյութում