Արարատի մարզում կորոնավիրուսով հաստատված վարակակիրների թիվը 275 է, առողջացածներինը՝ 128

Արարատի մարզում, վերջին տվյալներով, կորոնավիրուսով հաստատված վարակակիրների թիվը 275 է, որոնցից 128-ը՝ առողջացած, 4-ը՝ մահվան ելքով, այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը։
«Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 143 պացիենտ»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ Հայաստանում ապրիլի 28-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 59 նոր դեպք։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1867-ի: Մահացել է ևս 1 քաղաքացի. կորոնավիրուսից գրանցված մահվան դեպքերի ընդհանուր թիվը 30 է:

Մեկ օրում առողջացածների թիվը 18  է, ընդհանուր թիվը՝ 866, փաստացի բուժվողներինը՝ 971: Ընդհանուր առմամբ թեստավորվել է 18547 քաղաքացի: