Երևանում կայացած հանդիպումից հետո ձևավորված օրակարգային հարցերը չեն փոխվել․ Արայիկ Հարությունյան

Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ: Այդ մասին նորընտիր նախագահը հայտարարություն է տարածել:

«Հարգելի ՛ հայրենակիցներ,

Այսօր Ստեփանակերտում ոչ պաշտոնական հանդիպում եմ ունեցել ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ: Օրեր առաջ Երևանում կայացած հանդիպումից հետո ձևավորված օրակարգային հարցերը չեն փոխվել. նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված անվտանգային իրավիճակ, պաշտպանական ոլորտի բարեփոխումներ, անվտանգության ոլորտի ծրագրերի շարունակական ապահովում և ինստիտուտների ներդաշնակեցում:

Բոլոր հարցերի շուրջ ունեցել ենք արդյունավետ քննարկում՝ միտված ապագայի սերտ համագործակցությանը»,- գրել է Արայիկ Հարությունյանը: