Այսօր ապրիլյան պատերազմի հերոս Քյարամ Սլոյանի ծննդյան օրն է

Այսօր Քյարամը կդառնար 24 տարեկան։ Քյարամը զոհվել է Մարտակերտի դիրքերից մեկում ծավալված մարտական գործողությունների ժամանակ:

Քյարամ Սլոյանը ծնվել է 1996 Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղում: Ժամկետային զինծառայող  գացրորդ Քյարամը քառօրյա պատերազմի առաջին զոհերից էր: Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա–ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի ձեռնարկած հարձակմանը առաջին դիմադրողներից էին  հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերից մեկի տղաները: Կապիտան Արմենակ Ուրֆանյանն իր անձնակազմի հետ հետ միասին կարողացել է երկու անգամ ետ մղել հակառակորդի գրոհը: Երբ կապիտանը հասկացել է, որ այլևս դիմադրելն անհնար է քանակով ու ռազմական տեխնիկայով զինված թշնամուն, կրակը վերցնելով իր վրա՝ զինվորներին հետ նահանջելու հրաման է տվել, սակայն զինվորները՝ Քյարամ Սլոյանը, Ռոբերտ Աբաջյանը, Անդրանիկ Զոհրաբյանը չեն նահանջել, պայքարել են մինչև վերջ և զոհվել իրենց հրամանատարի հետ: Ադրբեջանցի բարբարոսները  գլխատել էին 20-ամյա Քյարամ Սլոյանին:

2016 թվականի մայիսի 28-ին Քյարամ Սլոյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի Հայաստանի Հանրապետության պետական շքանշանով։

«Ապրիլյանի ժամանակ զոհվել է իմ վաշտի հրամանատարը՝ կապիտան Արմենակ Ուրֆանյանը, իմ զինվորները՝ Քյարամ Սլոյանը, Անդրանիկ Զոհրաբյանը, Ռոբերտ Աբաջյանը: Չեմ կարող նկարագրել, թե ինչեր եմ տեսնել այնտեղ, բայց  իրենց ծնողներին ես կասեմ՝ շնորհակալություն, որ այդպիսի տղաներ եք դաստիարկել: Մենք էլ շարունակում ենք իրենց գործը մինչև հիմա»,- ասել է ապրիլյան պատերազմի մասնակից, թիվ N զորամասի դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Սամվել Առաքելյանը, ով Բանակի կազմավորման 25-րդ տարեդարձի առթիվ, Հայրենիքի պաշտպանության գործում մատուցած ծառայությունների համար պարգևատրել է Մարտական ծառայության մեդալով։