Օդում ազոտի երկօքսիդի պարունակությունը նվազել է․ Շրջակա միջավայրի նախարարություն (ինֆոգրաֆիկա)

Շրջակա միջավայրի նախարարության «Շրջակա միջավայրի մոնիտորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տվյալներով, ի համեմատ 2020 թվականի մարտի 1-15-ն ընկած ժամանակահատվածի, ապրիլի 1-16-ը դիտվել է մթնոլորտային օդում ազոտի երկօքսիդի նվազում։ Այս մասին հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից։

Երևանում նվազումը կազմել է 4%, Քաջարանում 12%, Հրազդանում 36%, Կապանում 32%, Ալավերդիում 42%, Ծաղկաձորում 48%։

Ազոտի երկօքսիդի ամենամեծ նվազումը դիտարկվել է Վանաձորում՝ 49%։