Վրաստանում մեկ օրում արձանագրվել է 115 խախտում

Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը հրապարակել է վերջին 24 ժամվա ընթացքում արձանագրած արտակարգ դրության պայմանների խախտումների մասին տվյալները: Ընդհանուր առմամբ, մեկ օրում արձանագրվել է 115 խախտում:

Պարետային ժամի ընթացքում՝ ապրիլի 26-ի երեկոյան 21:00-ից մինչև ապրիլի 27-ի ժամը 06:00-ն ընկած ժամանակահատվածում տուգանվել է 68 քաղաքացի:

Ինքնամեկուսացման կարգը խախտելու համար տուգանվել է 1 քաղաքացի:

Իրավապաշտպանները ուղևորների փոխադրման և ավտոմեքենայով տեղաշարժման կարգը խախտելու համար տուգանել են 23 քաղաքացու:

Բացի այս, ՆԳՆ աշխատակիցները հանրային վայրում 3-ից ավելի քաղաքացիների կուտակման համար տուգանել են 23 քաղաքացու:

Հիշեցնենք, արտակարգ դրության և պարետային ժամի պայմանները խախտելու համար ֆիզիկական անձը տուգանվում է 3000, իրավաբանականը՝ 15 000 լարիով: Վրաստանում արտակարգ դրությունը երկարաձգվել է մինչև մայիսի 10-ը: