Արցախի Հանրապետության տարածքում տեղակայվել է 3 շրջիկ ախտահանման հենակետ

Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի հրամանով՝ ապրիլի 16-ից ծառայության շրջանային ստորաբաժանումները հանրապետության տարածքում տեղակայել են 3 շրջիկ ախտահանման հենակետեր:

Մարտակերտի շրջանում շրջիկ ախտահանման հենակետեր են տեղակայվել՝
Վերին Հոռաթաղ համայնքի տարածքում, որտեղ հերթապահություն են իրականացնում փրկարար ուժերի վարչության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման կից Չափարի փրկարար ջոկը:
Հաթերք-Զարդախաչ խաչմերուկի հատվածում, որտեղ հերթապահություն են իրականացնում Մարտակերտի հրշեջ-փրկարարական մասին կից Գետավանի հրշեջ-փրկարարական ջոկը:

Շահումյանի շրջանում շրջիկ ախտահանման հենակետ է տեղակայվել Քարվաճառ-Ծար խաչմերուկի հատվածում, որտեղ հերթապահություն է իրականացնում Շահումյանի հրշեջ- փրկարարական ջոկը:

Նշված հատվածներում բնակավայրեր մուտք գործող և դուրս եկող բոլոր տրանսպորտային միջոցները ենթարկվում են պարտադիր ախտահանման:

Ավելի վաղ շրջիկ ախտահանման հենակետ էր տեղակայվել նաև Քաշաթաղի շրջանում Միրիկ համայնքի տարածքում: