Վրաստանի «հեգնանքը» կորոնավիրուսին

Վրաստանի Հիվանդությունների վերահսկողության կենտրոնի փոխտնօրեն Պաատա Իմնաձեն, ապրիլի 26-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ Վրաստանում սկսվել է կորոնավիրուսի տարածման պիկը:

Իմնաձեն հեգնանքով ներողություն է հայցել նրանցից, ովքեր ակնկալում էին, որ այս շրջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը կաճի ոչ թե տասնյակներով, այլ հազարներով:

«Բավականին երկար ժամանակ ասում էինք, որ ապրիլի վերջին և մայիսի սկզբին կմեկնարկի կորոնավիրուսի տարածման պիկը», -ասել է երկրի գլխավոր համաճարակաբաններից մեկը։