Սիրիայի ՀՕՊ համակարգերը Դամասկոսի երկնքում հետ են մղել Իսրայելի գրոհները. «ՌԻԱ Նովոստի»

Սիրիայի պետական հեռուստատեսությունը հաղորդել է, որ ՀՕՊ համակարգերը հետ են մղել Դամասկոսի վրա հարձակումները: Ալ-Իխբարիայի թղթակիցը նշել է, որ կրակոցներն իրականացվել են երկնքում`մայրաքաղաքի մերձակայքում:

Նաև, ըստ վերջին հաղորդումների, դա «Իսրայելի ագրեսիան էր, որն իրականացվել է Լիբանանի օդային տարածքից»:

Սիրիայի ՀՕՊ-ին հաջողվել է ցած նետել մի քանի հրթիռ:

Իսրայելցի զինվորականները պարբերաբար հարվածներ են հասցնում Սիրիայի օբյեկտներին՝ իրենց գործողությունները բացատրելով նրանով, որ չեն ցանկանում ժամանակակից զենքը թշնամիների ձեռքը ընկնի: Առաջին հերթին խոսքը Թեհրանի կողմից վերահսկվող լիբանանյան «Հեզբոլահ» շարժման մասին է, որը տարածաշրջանում կռվում է Բաշար Ասադի կողմից:

Սիրիայի և Իսրայելի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, քանի որ երկու պետությունների ստեղծումից ի վեր նրանք պատերազմի մեջ են եղել: Մասնավորապես, նրանք երկարատև տարածքային հակամարտություն ունեն Գոլանի բարձունքների կարգավիճակի շուրջ: