Գիտնականը կանխատեսել է COVID-19 համավարակի ավարտը Ռուսաստանում

Ռուսաստանում կորոնավիրուսի համաճարակը կարող է ավարտվել հունիսի կեսերին: Այսպիսի ժամանակահատվածի կանխատեսումը բխում է նմանատիպ վիրուսային հիվանդությունների տարածման նախորդ փորձից:

Այսպիսդ կանխատեսում  է արել Ռուսաստանի Դաշնության Պիրոգովայի անվան Ազգային բժշկական հետազոտական համալսարանի հիվանդանոցային թերապիայի ամբիոնի վարիչ, Ռուսաստանի շնչառական ընկերության նախագահ Ալեքսանդր Չուչալինը:

«Այս հիվանդություններն ունեն որոշակի շրջափուլ»,- բացատրել է գիտնականը «Ռուսաստան 1»  հեռուստաալիքով:

Մասնագետը որպես օրինակ բերել է անցյալի կորոնավիրուսային համաճարակները, մասնավորապես՝ 2004 թվականին SARS–ի և Մերձավոր Արևելքի շնչառական համախտանիշի բռնկումները: Երկու դեպքում էլ վիրուսային հիվանդությունների տարածումը տևել է մոտավորապես 3,5 ամիս:

Ավելի վաղ «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավարն հայտարարել է, որ երկրում COVID-19 համաճարակի հետ կապված սահմանափակող միջոցները պետք է երկարաձգվեն առնվազն երկու շաբաթով, քանի որ անհրաժեշտ է լիարժեք վստահություն ունենալ, որ համավարակը չի կրկնվի: