Կորոնավիրուսից մահացած 80-ամյա քաղաքացին ունեցել է քրոնիկ հիվանդություններ

Ապրիլի 27-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսից մահվան 1 դեպք: Առողջապահության նախարարությունը մահվան դեպքի վերաբերյալ հայտնում է, որ հիվանդը եղել է 80 տարեկան և ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:

Հիշեցնենք, որ վերջին 1 օրում հաստատվել է 62 նոր դեպք, 15 հիվանդ ապաքինվել է: Ընդհանուր առմամբ Հայաստանում գրանցվել է 1808 դեպք, որից 848-ն առողջացել է, 29-ը` մահացել: Այս պահին փաստացի բուժվում է 931 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 18547 թեստավորում: