Ձյունառատ ապրիլը՝ լուսանկարներով

ԱԻՆ հիդրոմետ ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանի ֆեյսբուքյան էջում օգտատերերը Հայաստանի տարբեր բնակավայրերից, որտեղ այսօր ձյուն է տեղացել, լուսանկարներ էին հրապարակել՝ Գագիկ Սուրենյանի խնդրանքով, նշելով բնակավայրի անունը։ Ներկայացնում ենք ձյունառատ գարնան հրաշագեղ բնապատկերները: Նշենք, որ ԱԻՆ-ի տեղեկացմամբ, այսօր ձյուն է տեղացել Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում, Կոտայքի մարզի Հրազդան, Սյունիքի մարզի Սիսիան, Գեղարքունիքի և Շիրակի մարզերում: