Ծիծեռնակաբերդ տանող բոլոր ճանապարհները մինչև ապրիլի 25-ը, ժամը 22:00-ը փակ կլինեն

Նոր կորոնավիրուսի համավարակի տարածումը կանխելու նպատակով ապրիլի 21-ից ապրիլի 25-ի ժամը 22.00-ը փակ են լինելու Ծիծեռնակաբերդի՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր տանող հետիոտների ու տրանսպորտային միջոցների համար նախատեսված բոլոր ճանապարհները։

Կարգը խախտելը կառաջացնի իրավական հետևանքներ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

«Հարգելի՛ քաղաքացիներ, համավարակի տարածման այս պայմաններում անդառնալի հետևանքներից խուսափելու համար կոչ ենք անում բոլորին` ըմբռնումով մոտենալ որոշմանը»,- գրված է ոստիկանության հայտարարության մեջ։