Վրաստանում տնտեսական գործունեության սահմանափակումները կվերացվեն փուլ առ փուլ՝ 2 շաբաթը մեկ

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հայտարարությամբ երկրում տնտեսական գործունեության սահմանափակումները կվերացվեն փուլ առ փուլ՝ 2 շաբաթը մեկ: Հակաճգնաժամային ծրագրի ներկայացման ժամանակ վարչապետը հայտարարեց, որ յուրաքանչյուր հաջորդ փուլին անցնելը տեղի կունենա համաճարակային իրավիճակի վերլուծությունից հետո: Իրավիճակի վատթարանալու դեպքում, հնարավոր է, չեղարկված սահմանափակումները նորից վերականգնվեն:

Նրա խոսքով, երբ բացվում են որոշ աշխատատեղեր, սա չի նշանակում, որ պետք է աշխատել այնպես, ինչպես մինչ համաճարակը:

Առաջին փուլ. ապրիլի 27-ից

Թեթև մարդատարներով տեղաշարժ,

Տաքսիների երթևեկություն,

Առցանց առևտուր,

Առաքման ծառայություն, ցանկացած ապրանքի,

Բաց տեսակի ագրարային շուկաների գործողություն:

Երկրորդ փուլ. ապրիլի 27-ից 2 շաբաթ հետո

Շինարարական աշխատանքներ

Շինարարական վերահսկողության հետ կապված աշխատանքներ

Շինարարական պարագաների արտադրություն,

Ավտոլվացման և ավտոսպասարկման կենտրոններ,

Համակարգիչների, անձնական և կենցաղային ապրանքների վերանորոգում,

Հանգստի գոտիների շահագործում:

Երրորդ փուլ. 2 շաբաթ հետո

Մանրածախ և մեծածախ խանութներ, բացառությամբ մոլերի, որոնք ունեն առանձին մուտք փողոցից,

Բոլոր տեսակի բաց շուկաները,

Բոլոր տեսակի արտադրություն,

Հրատարակչական գործունեություն:

Չորրորդ փուլ. 2 շաբաթ հետո

Առևտրային մոլերը,

Բաց տեսակի ռեստորաններ/սննդի կետեր (տեղում սպասարկելով)

Բոլոր տեսակի ֆինանսական ծառայությունները,

Գեղեցկության սրահներ:

Հինգերորդ փուլ. 2 շաբաթ հետո

Փակ տեսակի շուկաներ,

Բոլոր տեսակի ռեստորաններ/սննդի կետեր (տեղում սպասարկելով)

Վեցերորդ փուլ. 2 շաբաթ հետո

Ժամանցային, մարզական հանգստի, ստեղծագործական գործունեություն

Ազարտային և այլ խաղային ձեռնարկություններ,

Հյուրանոցներ,

Կրթական գործունեություն,

Բոլոր այլ գործողություններ՝ ոչ հեռավար ռեժիմով: