Պաշտոնյան, կարիերիստը կամ դեմագոգը կարող են խոսել հեղափոխությունից, քանզի դա իշխանությունը պահպանելու հիմնաքարերից մեկն է

Այսօր Քաղաքացու օրն է, և մի բան եմ ուզում ասել մեր ժողովրդի մեջի քաղաքացիներին (պողոսներին), ուշադիր լսեք․ դուք և Ձեզ լավ համոզել էին, որ Սերժ Սարգսյանը չարի մարմնավորումն է մեր երկնքի և երկրի վրա, իսկ նրա հեռացումից հետո երկնային դրախտը անխուսափելիորեն տեղափոխվելու է Հայաստան։ Ցավոք սրտի, մինչ օրս կան Նիկոլանման մարդիկ, որոնք տառապում են Սարգսյանական և Քոչարյանական բարդույթով և մինչ օրս ենթագիտակցական մակարդակում պայքարում են ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանի դեմ: Իմ համոզմամբ, երկու տարի անց Սերժ Սարգսյանին քննադատելը ոչ միայն պոպուլիզմ, մանիպուլիացիա է, այլ նաև վախկոտություն։ Արդյո՞ք երկու տարի անց դուք ստացա՞ք այն, ինչ Ձեզ խոստացել էին, հիմա դուք ապրո՞ւմ եք Ձեզ խոսք տված դրախտիկ Հայաստանում, իհարկե՝ ո՛չ:

Երկրում գոյություն չունի ճշմարտություն: Երկրում համատարած թևածում է կառավարիչների խաբեությունը և քաղաքացիների ինքնախաբեությունը, որոնց անմիջական պատճառը տգիտությունն է և կամազրկությունը։ Չի կարող առաջադիմել մի երկիր, որի մտավորականությունը, քաղաքական, պետական գործիչները զուրկ են չնչին իսկ վեհությունից։ Անհեթեթություն է խոսել մի երկրի անկախության մասին, որը քաղաքական, տնտեսական, գաղափարական և հոգեբանական առումներով լիովին գտնվում է օտար երկրների ազդեցության տակ, որի և՛ արտաքին, և՛ ներքին քաղաքականությունը որոշվում է՝ ըստ այլ երկրների, և ոչ թե երկրի բնակչության անվտանգության շահերի։ Շարունակվող տգիտությունը, պոպուլիզմը և մանիպուլյացիան իշխանությանը և անհատին սպասարկող կուսակցությունների կողմից դրա բավական հաջող քողարկումը արդեն իսկ խոսուն փաստեր են այն ամենի մասին, թե ինչ է կատարվում երկրում, որի գլխավոր պատասխանատուն Նիկոլն է և իր իշխանությունը, և իհարկե, բաժնեմաս ունի նաև հասարակությունը, որն իր պարզունակությամբ ոգևորել և շարունակում է ոգևորել ատելություն քարոզող իշխանությունների հակապետական քաղաքականությունը վերջին երկու տարվա ընթացքում՝ երբեմն դերերի անակնկալ փոփոխությամբ։

Հ.Գ. Պաշտոնյան, կարիերիստը կամ դեմագոգը կարող են խոսել հեղափոխությունից, քանզի դա իշխանությունը պահպանելու հիմնաքարերից մեկն է, բայց անհեթեթություն է, երբ շարքային (պողոս) քաղաքացին է անտրամաբանորեն խոսում հեղափոխությունից, որը վկայում է հասարակության, մեղմ ասած, քաղաքականապես ցածր մակարդակի վրա գտնվելու մասին։

Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից

Այսօր Քաղաքացու օրն է, և մի բան եմ ուզում ասել մեր ժողովրդի մեջի քաղաքացի (պողոսներին), ուշադիր լսեք` դուք և Ձեզ լավ…

Опубликовано Artur R Tovmasyan Суббота, 25 апреля 2020 г.