Ցեղասպանության դասերը

Այսօր մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության զոհերին: Ես հիմա չեմ նկարագրի բոլոր այն սարսափելի դրվագներն ու ողջ արհավիրքը, որոնց միջով անցավ մեր ժողովուրդը, ես ուզում եմ՝ մենք հասկանանք և գիտակցենք Ցեղասպանության պատճառներն ու դասեր քաղենք անցյալից․ սա շատ ավելի կարևոր է:

Հասկանալի է, որ 1915 թվականը քոչվոր թուրքերի ցեղերի դարավոր ծրագրի գագաթնակետն էր, որոնք ստեղծեցին Օսմանյան կայսրությունը՝ հայերի, սերբերի, բուլղարացիների, եզդիների, ասորիների, քրդերի, արաբների, վրացիների արյան գնով: Մենք պետք է քաջություն ունենանք ինքներս մեզ ասելու, թե ինչու թուրքերին հաջողվեց ոչնչացնել գրեթե ամբողջ հայ ժողովրդին:

Ես հիմա չեմ սկսի վերլուծել այդ ժամանակաշրջանի աշխարհաքաղաքականությունն և գերտերությունների հետաքրքրությունները, որոնք, իհարկե, իրենց դերը խաղացին: Իմ կարծիքով, Ցեղասպանության գլխավոր պատճառներից մեկը մեր դյուրահավատությունն ու միամտությունն էր:

Մենք խաբվեցինք… այո՛, մեզ խաբեցին և նետեցին հրեշի երախը: Մեզ խաբեցին հենց նրանք, ովքեր 1915թ.-ին մեզ համոզեցին, որ թուրքը փոխվել է, թուրքն այլևս բարբարոս չէ, թուրքն եվրոպական հագուստ է կրում, թուրքը մեզ պես է… Եվ հենց որ հավատացինք, նրանք անմիջապես համարյա ոչնչացրին մեզ: Դժբախտաբար, մենք դաս չքաղեցինք, և նրանք սկսեցին նորից ոչնչացնել մեզ Ադրբեջանում (Սումգայիթ, Բաքու, Մարաղա…), և միայն այն դեպքերում, երբ մենք մեր աչքերից հեռացրինք շղարշը և հրաժարվեցինք այդ կեղծ կատեգորիայից, որ «թուրքը փոխվել է», այդժամ մեզ հնարավոր չեղավ ոչնչացնել: Ասեմ ավելին, երբ մենք իրավիճակը համարժեք ենք գնահատել և կռվել ենք, այդ ժամանակ մենք երաշխավորված կարողացել ենք հետ մղել բոլոր ոչնչացման փորձերը:

Ահա հիմնական դասը. մենք չպետք է հավատանք ոչ մեկին, այլ միայն ինքներս մեզ, երբեք չպետք է հավատանք, որ թուրքը (կամ ադրբեջանցին) փոխվել է, մենք միշտ պետք է պատրաստ լինենք՝ կոշտ պատասխան տալու մեր նկատմամբ տեղի ունեցող ցանկացած ոտնձգություններին, և այդ ժամանակ Ցեղասպանությունը երբեք չի կրկնվի: Աստված մի արասցե, եթե մենք կրկին հավատանք կեղծ խաղաղ ճառերին, այն մասին, որ թուրքն արդեն փոխվել է, և նա մեզ նման է, այդժամ մեր կործանումը երաշխավորված կլինի:

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից

Ցեղասպանության դասերը:Այսօր մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության զոհերին: Ես հիմա չեմ նկարագրի բոլոր այն սարսափելի…

Опубликовано Arman Abovyan Пятница, 24 апреля 2020 г.