Անուղղելի ստախոսությունը շարունակվում է

Աժ «Իմ քայլը» փակ բաժնետիրական խմբակցության պատգամավորների տարածած անհեթեթությունների պարտիային միացավ նաև ԱԳՆ-ը՝ հայտարարելով, որ «…Հայաստանի համար ընդունելի չեն դեռևս մինչև 2018թ. ներկայացված և ղարաբաղյան խաղաղ կարգավորման փուլային տարբերակ ենթադրող առաջարկները»:

Լավրովի կողմից հայտարարված՝ 2019թ. համաձայնեցված փուլային լուծման մասին արտահայտությունը, պարզվում է, այդքան էլ չի մտահոգել ձեզ: Փաստորեն, ձեր գերխնդիրն այն է, որ այս հարցում էլ անուղակի մեղավոր համարեք նախկին իշխանություններին: Ու այսքանից հետո, հանուն ընդհանուր շահի, մենք էլ մտածում ենք արցախյան հարցում իշխանություններին օգտակար լինելու մասին:

Երբ արտաքին քաղաքականության կարևորագույն հարց համարվող արցախյան բանակցային գործընթացն էլ եք փորձում ծառայեցնել էժանագին քաղաքական շահերին՝ այլևս հետևություններն առավել քան տխուր են դառնում:

Իսկ հետաքրքիր է, ո՞ւմ համար է նախատեսված ձեր ամենօրյա դարձած սուտը: Մեզ չեք խաբի, քանի որ մենք լավ գիտենք, թե ինչն ենք բանակցել, և ինչը ո՛չ: Լավրովին չեք խաբի, քանի, որ նա և ԵԱՀԿ մյուս համանախագահող երկրները լավ գիտեն թե ձեր հետ ե՞րբ և ի՞նչ են պայմանավորվել, ու ամենայն հավանականությամբ 2019թ. Լավորվը պատահական չի նշել: Վստահ եմ քաղաքականությունն էլ են լավ հասկանում, արցախյան բանակցություններն էլ են լավ պատկերացնում:

Մնում է, որ դրանով խաբեք Հայաստանի և Արցախի քաղաքացիներին: Դա՞ է ձեր պատկերացրած արտաքին քաղաքականությունը:

Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան էջից

Անուղղելի ստախոսությունը շարունակվում էԱժ “Իմ քայլը” փակ բաժնետիրական խմբակցության պատգամավորների տարածած…

Опубликовано Artak Zakaryan Четверг, 23 апреля 2020 г.