Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման մասին

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել Ցեղասպանության հուշահամալիրից՝ կից հետևյալ գրառումն անելով.

«Ինչպես ամեն տարի Հայոց ցեղասպանության հիշատակի օրը` ապրիլի 24-ին, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության ծաղկեպսակը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի դիմաց է:

Ապրիլի 24-ը Ֆրանսիայում նաև Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օրն է:

Ոգեկոչումը Հայաստանում կսկսվի ապրիլի 23-ին երեկոյան 21:00-ին, երբ կհնչեն զանգերը, քաղաքների լույսերը կմարվեն, և հայերն իրենց պատուհանների մոտ փոքր լամպեր կամ մոմեր կվառեն: Ժեստ, որը յուրաքանչյուրը կարող է անել որտեղ էլ որ գտնվի` հարգանքի տուրք մատուցելով զոհերին և մասնակցելով հիշատակի պարտականության կատարմանը»:

🇦🇲 Հայերեն👇Comme chaque année, la gerbe de l'Ambassade de France en Arménie est en place devant le Mémorial de…

Опубликовано Jonathan Lacôte Четверг, 23 апреля 2020 г.