Վրաստանն Իրանին կարտահանձնի ավելի քան 100 կալանավորի

Վրաստանում պատիժ կրող Իրանի ավելի քան 100 քաղաքացիներ այսօր կարտահանձնվեն հայրենիք:

APA գործակալության իրանական ծառայության հաղորդմամբ՝ այդ մասին տեղեկությունը տարածել է Իրանի ԱԳՆ-ը: Նշվում է, որ Իրանի քաղաքացիները կալանավորվել են տարբեր հանցագործությունների համար:

Նրանք իրենց պատժաչափի մնացած մասը կանցկացնեն հայրենիքում: