Սահմանում են ինչ-որ պետական մարմնի ԲԱՆԱՎՈՐ կարգադրության հիման վրա փաստացի ազատությունից զրկվելու հնարավորություն

Մարդ սիրտ էլ չունի մանրամասն անդրադառնալու քայլականների հերթական խայտառակ նախաձեռնությանը։

Հենց հիմա Կառավարությունը «չզեկուցվող» ռեժիմով քննարկում է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի» մասին օրենքում փոփոխության նախագիծ՝ սահմանելով մեկուսացման ընթացակարգը։ Ու պատկերացնո՞ւմ եք։ Սահմանում են ինչ-որ պետական մարմնի ԲԱՆԱՎՈՐ կարգադրության հիման վրա փաստացի ազատությունից զրկվելու հնարավորություն։ Ո՛չ փաստաբանի իրավունք, ո՛չ բողոքարկման գործուն մեխանիզմ։

Ահա թե ուր հասցրեցին իրավաբանությունը։

Ստորև տեքստը, իսկ լինքը՝ մեկնաբանությունում.

«Օրենքի 11-րդ հոդվածը լրացնել նոր` 4-րդ և 5-րդ մասերով.

«4. Համաճարակի հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության դեպքում անձի անձնական ազատության իրավունքը կարող է սահմանափակվել արտակարգ դրության պայմաններում կիրառվող միջոցառումների իրականացման համար ներգրավված մարմինների կողմից տրված բանավոր կամ արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված դեպքերում` գրավոր կարգադրությամբ: Սույն մասով սահմանված դեպքում անձնական ազատության սահմանափակման ենթարկված յուրաքանչյուր անձ իրեն հասկանալի լեզվով անհապաղ տեղեկացվում է անձնական ազատության իրավունքի սահմանափակման պատճառների մասին և կարող է պահանջել, որ սահմանափակման մասին անհապաղ տեղեկացվի իր ընտրած անձը։

  1. Արտակարգ դրություն հայտարարելու հիմք հանդիսացած հանգամանքների արդյունքում առաջացած սոցիալական խնդիրների և տնտեսական հետևանքների հակազդման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կարող են սահմանվել ֆիզիկական և իրավաբանական անձանց աջակցությանն ուղղված միջոցառումներ:»:

COVID-19 Հայաստան. փաստահավաք խումբ, հրավիրում եմ ձեր ուշադրությունը։

Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից

Մարդ սիրտ էլ չունի մանրամասն անդրադառնալու քայլականների հերթական խայտառակ նախաձեռնությանը։Հենց հիմա Կառավարությունը…

Опубликовано Ruben Melikyan Четверг, 23 апреля 2020 г.