Աջակցություն կտրամադրվի առկա և հեռակա ուսուցմամբ վճարովի համակարգում սովորող ուսանողներին

Այս ծրագրից կարող են օգտվել Հայաստանի պետական և պետական հավատարմագրում ունեցող բուհերի առկա և հեռակա ուսուցմամբ վճարովի համակարգում սովորող ուսանողները։

Պետական բուհերում առկա ուսուցմամբ սովորող ավարտական կուրսի ուսանողները, որոնք ունեն 90 և ավել տոկոս ՄՈԳ, կստանան կիսամյակի ուսման վարձի 100% փոխհատուցում, իսկ մյուս բոլոր կուրսերի ուսանողները, որոնք ունեն 90 և ավել տոկոս ՄՈԳ, կստանան փոխհատուցում կիսամյակի ուսման վարձի 75%-ի չափով։

Մայիսի 1-ից տրամադրվող ուսումնական վարկերի տոկոսադրույքները կզրոյացվեն այն ուսանողների համար, որոնց ՄՈԳ-ի առավելագույն արժեքը կկազմի 80 և ավել տոկոս։ Իսկ այն ուսանողները, որոնց ՄՈԳ-ի արժեքը ցածր է 80 տոկոսից, կստանան ուսանողական վարկի տոկոսադրույքի 5 տոկոսային կետով սուբսիդավորում, ինչի արդյունքում վարկը հասանելի կլինի 4% տոկոսադրույքով։

ՀՀ կառավարություն