Լիտվան աջակցություն կտրամադրի Հայաստանին, Վրաստանին, Ուկրաինային, Մոլդովային՝ Covid-19-ի դեմ պայքարում

Լիտվան 100 հազար եվրո արժողությամբ բժշկական պարագաներ կգնի՝ Արևելյան գործընկերության 4 երկրներին օգնելու համար:

Այդ մասին Twitter-ում գրել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինա Լինկևիչուսը:«Լիտվան շարունակում է աջակցել Արևելյան գործընկերության երկրներին: Լիտվայի կառավարությունը որոշել է բժշկական պարագաներ գնելու համար 100 000 եվրո հատկացնել լիտվական ընկերություններից՝ Covid-19-ի դեմ պայքարում Հայաստանին, Վրաստանին, Մոլդովային և Ուկրաինային մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար»,-գրել է Լինկևիչիուսը: