Չի կարելի քաղաքացիներին հասցնել տրամադրվող կոմունալ ծառայությունների կասեցմանը, գոնե արտակարգ դրության պայմաններում, պարզապես չի կարելի և վե՛րջ

Նամակներ, նամակներ, նամակներ…

Մարդիկ իրականում խուճապի և զայրույթի մեջ են, քանի որ չեն հասկանում, թե ինչպե՞ս կարելի է արտակարգ դրության իրավիճակում, անգործության պայմաններում լուրջ դեմքով պնդել «թե ֆորսմաժոր» չկա։

Եթե այսօրվա իրավիճակը ֆորսմաժոր չէ, ապա ի՞նչն է ֆորսմաժոր՝ միջուկային պատերա՞զմը, թե այլմոլորակայինների գրոհը։

Չի կարելի քաղաքացիներին հասցնել տրամադրվող կոմունալ ծառայությունների կասեցմանը, գոնե արտակարգ դրության պայմաններում, պարզապես չի կարելի և վե՛րջ։

Պետք է կտրուկ բարձրացնել տրամադրվող ծառայությունների դիմաց սուբսիդավորման ծավալը, որպեսզի թե՛ անխափան գործեն ծառայություններ մատուցող ընկերությունները, թե՛ մարդիկ այս պարագայում չմնան առանց լույսի, ջրի ու գազի։

Հասկանում եմ, որ բյուջեն անսահման չի, սակայն հենց այսպիսի հարցերը պետք է լուծել առաջին հերթին։

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից

Նամակներ, նամակներ, նամակներ…Մարդիկ իրականում խուճապի և զայրույթի մեջ են, քանի որ չեն հասկանում, թե ինչպե՞ս կարելի է…

Опубликовано Arman Abovyan Четверг, 23 апреля 2020 г.