Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 7 դեպք, առողջացել է 2 մարդ, մահվան ելքեր չկան

Այսօր ժամը 11։00-ի դրությամբ Արցախում հաստատվել է է նոր կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 7 դեպք, որոնցից 2-ը՝ առողջացած, մահվան ելքեր չկան։ Մեկուսացված են 20 քաղաքացի։ Ընդհանուր առմամբ կատարվել է 195 թեստավորում։

Արցախ տեղեկատվական շտաբի փոխանցմամբ, ընթացիկ արդյունքների մասին տեղեկություններ կփոխանցվի ավելի ուշ՝ թեստավորման արդյունքները ստանալուց անմիջապես հետո։