Պետություն ղեկավարելը ձերը չի, և այս երկու տարին բավական էր, որ սկզբում չհասկացողը հիմա դա վերջապես հասկանա

Անցավ երկու տարի…

Ստացա՞ք օլիգարխներից ազատագրված ձեր երազած երկիրը, ստացա՞ք ձեր՝ առանց արագաչափերի ու տուգանքների երկիրը, ստացա՞ք ձեր բարձր աշխատավարձերն ու թոշակները, իսկ կարող ա ստացա՞ք էն ցածր տոկոսով վարկերը, որի համար գոռում էիք փողոցում: Արդարադատությունն ու օրինականությունը ստացա՞ք:

Էն եռապատկված, քառապատկված բյուջեն վերջապես ստացա՞ք, թե մի քանի ամիս ա էլի, թողեք աշխատեն:

Ազատ մամուլից ի՞նչ կա ստացվե՞ց, ներդրումները ու ներգաթը լցվե՞ց Հայաստան:

Իսկ կարողա կոռուպցիան վերացավ: Արցախը վերադարձա՞վ բանակցային սեղան, թե սահմանին այլևս չեն՞ կրակում:

Բոլորդ հիմա բենզին ու շաքար՞ եք ներկում, թե խոշոր գործարար դարձաք:

Շերեփների ձայնը գիշերներով կամ փողոց փակելն ու սիգնալները կամ կենդանի մարդկանց տների դեմը սև լենթերը , հայհոյանքները ու սպառնալիները սա էր ձերը, սա էր ձեզ մոտ լավ ստացվում:

Պետություն ղեկավարելը ձերը չի, և այս երկու տարին բավական էր, որ սկզբում չհասկացողը հիմա դա վերջապես հասկանա:

Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից

Անցավ երկու տարի…Ստացա՞ք օլիգարխներից ազատագրված ձեր երազած երկիրը,ստացա՞ք ձեր առանց արագաչափերի ու տուգանքների…

Опубликовано Վահան Բաբայան Среда, 22 апреля 2020 г.