Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 50 նոր դեպք, ապաքինվել է 26 մարդ

Ապրիլի 23-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 1523 դեպք, որոնցից 659-ը` առողջացած, 24-ը` մահվան ելքով: Այս մասին տեղեկացրել է ԱՆ մամուլի ծառայությունը: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 840 հիվանդ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 15 960 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 50 նոր դեպք և 26 առողջացածներ։

Առողջապահության նախարարությունը կրկին կոչ է անում`

մնացեք տանը,

սահմանափակեք շփումները,

հետևեք անձնական հիգիենային,

հաճախակի լվացեք ձեռքերն օճառով` առնվազն 20 վայրկյան տևողությամբ, հատկապես սնունդ ընդունելուց առաջ և տուն մտնելուց հետո,

հնարավորության սահմաններում նվազեցրեք հանրային վայրերում գտնվելը և տրանսպորտից օգտվելը,

շփումների դեպքում պահպանեք առնվազն 1 մետր հեռավորություն,

գրիպանման երևույթների առկայության դեպքում չզբաղվե՚լ ինքնաբուժմամբ, տեղեկացնել բժշկին,

եթե վերադարձել եք այնպիսի երկրներից, որտեղ համաճարակային իրավիճակը լարված է, ինքնամեկուսացե՚ք 14 օր` կապ հաստատելով պոլիկլինիկայի Ձեր բժշկի հետ,

պարբերաբար կատարեք ջերմաչափում` արդյունքների մասին տեղեկացնելով  բժշկին,

խուճապի մի մատնվեք և հետևեք Ձեր բժշկի խորհուրդներին: