Այո, Փաշինյանը գաղափարական է, բայց ծառայում է Սատանայի գաղափարին ու գործին. անողոք փաստեր

Հայոց հոգևորականության հանդեպ նման անարգական վերաբերմունք կարող էր դրսևորել միայն Փաշինյանի պես սրբապիղծը

Գնալով ավելի ակնհայտ է դառնում ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի գործունեության (որոշ դեպքերում նաև` անգործության) ազգադավ կամ, առնվազն, ազգավնաս բնույթը, սպառնալիք լինելը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության համար: Աստիճանաբար մեծանում է մեր հասարակության այն անդամների թիվը, ովքեր գիտակցում են այդ դառն ու դաժան իրողությունը: Նույնիսկ նրան իշխանության բերած անձանց մի մասն է արդեն հասկանում, թե դրանով ինչ փորձանք է բերել իր գլխին:

Փաշինյանի պառակտիչ, հասարակությանը մասերի բաժանող, նրա որոշակի հատվածներին մանիպուլյացիոն հնարքների օգտագործմամբ և հերյուրանքներով թիրախավորող, իր խաբած ու «զոմբիացրած» հետևորդներին այդ թիրախների դեմ տրամադրող ու լարող, հասարակության ներսում միմյանց և որոշակի ինստիտուտների, խմբերի ու դասերի նկատմամբ ատելություն բորբոքող, մեր արժեքների, հերոսների, հեղինակությունների դեմ ոտնձգող, նրանց նսեմացնել, հեղինակազրկել փորձող գործունեությունը բազմաթիվ ապացույցներ ունեցող փաստ է, որի համար նա, ուշ թե շուտ, պատասխան է տալու:

Փաշինյանի ս. թ. ապրիլի 20-ի ֆեյսբուքյան տեսաուղերձը կամ, ինչպես ասում են, լայվը հերթական ապացույցը եղավ, որ նա հստակորեն, ի թիվս այլ խմբերի, սուբյեկտների, թիրախավորել է նաև մեր հոգևորականներին, հայոց հոգևոր դասին: ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնողը բառացի ասաց հետևյալը.

«Ես հաջորդ կետը մտածում էի` այդ մասին պետք է ասեմ, թե չասեմ, բայց քանի որ խոսակցությունը բացվել է պետք ա ասել. հաջորդ խավը, որը հիասթափվելու շատ կոնկրետ պատճառներ ունի, պայմանականորեն ասած, հոգևորականությունն է»:

Հենց այստեղ միանգամից նշենք, որ մեր հոգևորականությանը պայմանականորեն (նույնն է, թե չակերտյալ) հոգևորականություն անվանելով, Փաշինյանը շատ բացահայտ արտահայտեց  իր վերաբերմունքը մեր հոգևոր դասի նկատմամբ, այսինքն` ինքը նրանց հոգևորականություն չի համարում: Ընդգծենք, որ երկրի ոչ ու բարով ղեկավարի այս վերաբերմունքը վիրավորանք, անարգանք է ոչ միայն Ամենայն Հայոց Կաթողիկոսի, հայոց ողջ հոգևոր դասի, այլև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բոլոր անդամների, այսինքն նաև` հայ քրիստոնյաների ողջ բազմության համար, ովքեր եկեղեցի են հաճախում, այդ հոգևորականների ձեռքից հաղորդություն ընդունում, պատարագի մասնակցում, լսում նրանց քարոզները, խրատները, հորդորները, խոստովանում նրանց, մեղքերի թողություն խնդրում, կամ, թեկուզ, այդ հոգևորականների հետ ամեն օր կամ ամեն շաբաթ չշփվելով, հարգում, սիրում, վստահում են նրանց:

«Ինչու հիասթափվելու պատճառ ունի հոգևորականությունը ժամանակակից Հայստանում, որովհետև Հայաստանում ինչքան որ ընդգծվում է գաղափարական իշխանության գոյության փաստը, այնքան ավելի ակնհայտ է դառնում Հայաստանում հոգևոր կյանքի, հոգևոր կյանքի սակավությունը,- շարունակելով իր խոսքը իրենից և, ընհանրապես, «թավշյա հեղափոխություն» կոչվածով իշխանության եկածներից հասարակության տարբեր հատվածների, խմբերի հիասթափության վերաբերյալ, ասաց Փաշինյանը:- Այսինքն` ինչքան Հայաստանում կա իշխանություն, որը արժեքներ է փորձում սերմանել Հայաստանի Հանրապետությունում, էդքան ակնհայտ է դառնում, որ հոգևոր կյանքը արժեքների սերմանման և գաղափարների սերմանման արդյունքում ունի մեծ բացեր և մեծ պրոբլեմներ և, հետևաբար, սա հոգևորականության համար առաջացնում է լրջագույն հիասթափություն կամ լրջագույն դիսկամֆորտներ, որովհետև մենք շատ դեպքերում տեսնում ենք ավելի շատ հոգևորականության գործունեության մեջ քաղաքականություն, երբեմն քաղաքական ինտրիգներ, քան, քան բուն, էության մեջ, եկեք ըսենց ուղիղ ասեմ` Աստվածաշնչից ու նրա գաղափարախոսությունից բխող գործունեություն»:

Իբր թե Փաշինյանի ու ներկայիս իշխանության լավով` գաղափարական իշխանության գոյության ընդգծմամբ, ՀՀ-ում արժեքներ սերմանել փորձելով ուրախանալու փոխարեն, հոգևորականությունը հիասթափվել է իրենցից, քաղաքականությամբ է զբաղվում, ներկայիս «հեղափոխական» իշխանության դեմ գործում… Ինչպե՞ս չասել այս լկտի ստի հեղինակին` տո գաղափարականը և արժեքներ սերմանողը դո՞ւք եք…

Այո, Փաշինյանը գաղափարական է, բայց ծառայում է Սատանայի գաղափարին: Փաշինյանի գաղափարական լինելը և «արժեքներ» սերմանելն արտահայտվել է Սորոսի հիմնադրամից քանիցս ֆինանսավորում ստացած, 2009թ. հունիսին «Եկեք խոսենք սեքսի մասին» գրքույկը հրատարակած, 2011թ. Երևանում «Հեշտոցի մենախոսությունները» թատերական ներկայացումը բեմադրած «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ի հիմնադիր, համանախագահ, իր հիմադրած ու ղեկավարած կազմակերպության հետ միասին Հայաստանում լեսբիների, գեյերի, տրանսգենդերների «իրավունքների» պաշտպանությամբ ակտիվորեն զբաղվող Կանադայի և Հայաստանի քաղաքացի, ձեր հարազատ քաղաքական ուժի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հոգաբարձուների խորհրդի անդամ, ՀՀ Ազգային ժողովում 2019թ. մարտի 8-ին, առանց ամոթի որևէ նշույլի, «Մենք նաև տրանս կանայք ենք, մենք նաև լեսբի և բիսեքսուալ կանայք ենք, որ ուզում ենք կամ չենք ուզում երեխա որդեգրել կամ ունենալ» հայտարարության հեղինակ, Երևանում ավելի վաղ դարձյալ «Դուք, կանայք, դուք եք տերը ձեր մարմնի վրա» ֆեմինիստական կարգախոսը կամ կոչը դարձյալ հրապարակայնորեն հնչեցրած Լարա Ահարոնյանին «հայկական ավանդական ընտանիքի մայր» ներկայացնելով:

«Վարչապետ» կոչվածի գաղափարական լինելը և «արժեքներ» սերմանելն արտահայտվել է նաև սեռափոխ հակահերոսին` Մելինե (Մել) Ղալուզյանին հրապարակավ հերոս ներկայացնելով ու պաշտպանելով, իր և իր բազմաթիվ թիմակիցների կողմից նմանաբնույթ մի շարք այլ դրսևորումներով: Թե կարիքն ունենա, բոլորը մեկ առ մեկ կհիշեցնեմ: Իր և իր քաղաքական թիմի «գաղափարականությանն» անդրադարձել եմ իմ «Փաշինյանն առ այսօր բառ անգամ չի ասել, որ դեմ է այլասերվածների «իրավունքներին», իսկ թե ովքեր են նրա շրջապատում, արդեն ամեն ինչ ասում է», «Լավ ճանաչեք Փաշինյանին ու լավ մտապահեք…», «Մի՛ բացեք պանդորայի արկղը, երբ այնտեղից դուրս գան «իրավունքներն» այլասերվածների, Հայաստանը ներսից կպայթի» և մի շարք այլ հրապարակումներով:

Փաշինյանին ի գիտություն` Հայաստանում հոգևոր կյանքը սակավ չէ, ձեր իշխանության բազմաթիվ անդամների հոգևոր կյանքն է սակավ, եթե ընդհանրապես գոյություն ունի: Իսկ ինչ վերաբերվում է անձամբ ձեզ, ապա հայոց հոգևորականությանն, ըստ էության, նախանձ վերագրելը (իսկ ցանկացած քրիստոնյա գիտե, որ նախանձի հայրը Սատանան է) սրբապղծություն է, որն իրեն կարող էր թույլ տալ միայն ձեր պես սրբապիղծը, հետևաբար ձեր պարագայում պետք է խոսել հոգևոր կյանքի ոչ թե սակավության, այլ իսպառ բացակայության մասին, գիտակցաբար թե անգիտակցաբար, կամովին թե ակամա, Սատանայի ծառան դառնալու մասին: Սթափվե՛ք, կատարյալ կորստի եք ենթակա, ուշքի՛ եկեք, գուցե դեռ ուշ չէ:

ՀՀ հանրային խորհրդի նախագահի պաշտոնը զբաղեցնող Ստյոպա Սաֆարյանի և ՀՀ ԱԺ փոխնախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանի ֆեյսբուքյան հայտնի գրառումները դատապարտելու փոխարեն, ահա այսպիսի վերաբերմունք արտահայտեց Փաշինյան Նիկոլը հայոց հոգևորականության նկատմամբ` մոռանալով, որ Նիկոլի ժամանակն էլ կանցնի… Անտեսելով կամ չհասկանալով, որ իր վերոնշյալ արտահայտությունները, վերաբերմունքը շատ-շատերի կողմից չի ներվի, որովհետև բաներ կան, որոնք ներում չունեն:

Նշենք նաև, որ Նիկոլ Փաշինյանի հիշյալ տեսաուղերձի առնչությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգը երեկ հանդես է եկել հետևյալ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ.

«Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 20-ի իր տեսաուղերձում ի շարս այլ հարցերի անդրադարձ կատարեց նաև հոգևորականությանը՝ հընթացս որակումներ ու գնահատականներ հնչեցնելով նրանց գործունեության վերաբերյալ։

Այս օրերին, երբ մեր ժողովուրդը պատրաստվում է աղոթքով իր խոնարհումը բերելու Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի առջև, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, չհամաձայնելով հանդերձ տրված գնահատականներին ու արտահայտված տեսակետներին, այս պահին ձեռնպահ է մնում անդրադառնալ վերջիններիս։

Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա նախաշեմին Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրական հորդորն է՝ զերծ մնալ հակառակություններից ու շահարկումներից և սիրո, համերաշխության ու միաբանության ոգով հայցել բարեխոսությունը մեր սուրբ նահատակների՝ ի նպաստ հայրենիքի զորացման, համազգային կյանքում առկա մարտահրավերների հաղթահարման և մեր ժողովրդի բարօրության»։

Արթուր Հովհաննիսյան