Մյուս կողմում վտանգը չգիտակցող մեծ թվով քաղաքացիներն են

Այս գրառումը չէր լինի, եթե չլինեին բազմաթիվ նամակներ ու հարցումներն ինձ նոր կորոնավիրուսի մասին։

Հարցադրումների մեջ գերակշիռ մաս են կազմում հարցերը, թե արդյո՞ք իրական են վտանգները, հորինվածք է համավարակը և այլն։

Ինչքան էլ, որ զարմանալի է՝ շատերն են դեռ մտածում, որ չկա պատճառ (չկա կորոնավիրուս), և չի լինի հետևանք։

Այս հարցերի լավագույն պատասխանը տալիս են իրենց կյանքը վտանգելով, ուրիշների կյանքը փրկելով օրուգիշեր աշխատող հազարավոր բժիշկներ։

Այս ամենն ավելի քան իրական է, և եկեք հարգանքով վերաբերվենք այդ մարդկանց աշխատանքին, եթե սեփական առողջության վտանգները չենք զգում։

Հանրապետության բժիշկներն ու բուժանձնակազմն այլևս մոռացել են աշխատանքային և ոչ աշխատանքային ժամերի/օրերի տարանջատման մասին։ Մյուս կողմում վտանգը չգիտակցող մեծ թվով քաղաքացիներն են։

Աշխարհն այս պահին ուրիշ ոչինչ չի առաջարկում, քան հետևողական, բազմակողմանի և մտածված գործելաոճն է։

Համավարակի հաղթահարման համար անհրաժեշտ է մի քան պայմանների համաժամանակյա առկայություն։

  1. Պետական իրավասու մարմինների պատասխանատու քայլերի համալիր։
  2. Պետական ապարատի ճկուն ու պրոֆեսիոլան կառավարում։
  3. Բնակչության համարժեք վերաբերմունք և արձագանք։
  4. Իրավիճակի վերաբերյալ մասնագետների եզրահանգումների պարբերական հրապարակում։
  5. Ստույգ և ամբողջական տեղեկատվության տրամադրում հասարակությանը։

Հ.Գ. Մի խոսքով սա էլ ենք հաղթահարելու, սա էլ կանցի։

Կարեն Ավագյանի ֆեյսբուքյան էջից

Այս գրառումը չէր լինի, եթե չլինեին բազմաթիվ նամակներ ու հարցումներն ինձ նոր կորոնավիրուսի մասին։Հարցադրումների մեջ…

Опубликовано Karen Avagyan Среда, 22 апреля 2020 г.