Ստեփանակերտում հակահամաճարակային միջոցառումները շարունակվում են

Ստեփանակերտի քաղաքապետարանի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ մայրաքաղաքում հակահամաճարակային միջոցառումների շրջանակներում այսօր վաղ առավոտից Ստեփանակերտի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Սանմաքրում» ՀՈԱԿ-ի աշխատակիցները մաքրել և քլորաջրով ախտահանել են Հեքիմյան 2, Մաշտոց 1,2 հասցեներում և Տիգրան Մեծ փակուղում գտնվող երեք իննը հարկանի բնակելի շենքերի աղբամուղները:
Ստեփանակերտի քաղաքապետարանի կողմից իրականացվող նման կանխարգելիչ միջոցառումները կրելու են շարունակական բնույթ: