Ռուբեն Շուգարյանը մարմնավորել է մտավորականի լավագույն գծերը. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ-ում ՀՀ նախկին դեսպան Ռուբեն Շուգարյանի մահվան կապակցությամբ գրառում է կատարել իր թվիթերյան միկրոբլոգում՝ ցավակցելով նրա ընտանիքի անդամներին և ընկերներին։

«Մեծ ցավով և խոր ափսոսանքով իմացա Ռուբեն Շուգարյանի անժամանակ մահվան մասին։ Իմ խորին ցավակցությունները նրա ընտանիքին և ընկերներին։ Պարոն Շուգարյանը մարմնավորել է մտավորականի լավագույն գծերը` լայն աշխարհայացքով, ակտիվ քաղաքացիական դիրքորոշմամբ ու հայրենասիրությամբ»,- գրել է Նիկոլ Փաշինյանը։