Իրանը ուղեծիր է արձակել իր առաջին ռազմական արբանյակը

Չորեքշաբթի առավոտյան, ապրիլի 22-ին, Իրանը հաջողությամբ գործարկել է իր առաջին ռազմական արբանյակը: Այս մասին հաղորդել է Mehr գործակալությունը:

«Նոոր» կոչվող արբանյակը արձակվել է երկաստիճան «Քասեդ» հրթիռակրի օգնությամբ, հատելով 425 կիլոմետր բարձրությունը:

Հաղորդվում է, որ գործարկումը իրականացրել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը՝ իր ստեղծման տարեդարձի առթիվ: