Վրաստանում մեքենաներով երթևեկությունը կարգելվի ևս մեկ շաբաթով

Վրաստանում մեքենաների երթևեկության վերաբերյալ սահմանափակումները կշարունակվեն ևս մեկ շաբաթ՝ մինչև ապրիլի 27-ը, այսինքն մեքենաներով հնարավոր կլինի երթևեկել ապրիլի 27-ից: Այս մասին արտակարգ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Վրաստանի վարչապետի խորհրդական Իրակլի Չիքովանին:

Չիքովանիի խոսքով, ինչպես նախորդ օրերին, առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում նույնպես կգործեն բացառություններ:

Վարչապետի խորհրդականը նշեց նաև, որ ապրիլի 27-ից որոշ սահմանափակումներ կվերացվեն՝ այդ թվում տեղաշարժին վերաբերող: